![]()
Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Մի քանի արձանագրում, որոնք լավագույնս ցույց էին տալիս, որ ԱՄՆ-ին ու Իրանին պատերազմ պետք չէ, ու որքան էլ մի ձեռքով հոխորտում էին, բայց մյուս ձեռքը բանակցության էր պատրաստ։
Գեներալ Սուլեյմանի սպանությունից հետո Իրանը մեծ փակուղում էր հայտնվել. ԱՄՆ պատժիչ հարվածը սրտին էր ուղղված ու չպատասխանել չէին կարող։ ԱՄՆ էլ գիտեր, որ Իրանը պետք է պատասխանի ու թատերաբեմը Իրաքը պետք է լիներ, ինչպես գրել էի առաջին օրը։ Բաղդադում ԱՄՆ ռազմաբազայի տարօրինակ հրթիռակոծումը խոսուն էր։
Օպերացիային 4-5 ժամ առաջ կոալիցիոն ուժերը «տեղեկացվում» են դրա մասին, լքում ռազմաբազայի տարածքը, Իրանը հրթիռակոծում է տարածքը, ոչ մի ամերիկացի, եվրոպացի զինվորական չի սպանվում, սպանվում են իրաքցիները, Իրանը դեմքը փրկում է, ամերիկացի զինվորական չի սպանվում, որը կարող էր էլ ավելի դաժան ամերիկյան պատժիչ գործողության բերել, ԱՄՆ էլ թույլ է տալիս Իրանին պահպանել դեմքն ու իրականացնել խոստացված կոշտ վրիժառությունը։ Մնում է հասկանալ, որ Իրանում դեմ չէին, որ հրթիռակոծությունից 4-5 ժամ առաջ ամերիկացիները տեղեկացված լինեն օպերացիայի մասին, որպեսզի խաղն ավարտվի 1:1 հաշվով… Դեհ, Միջուկային համաձայնության իսպառ փլուզման’ ԱՄՆ-ին ձեռնտու լինելու մասին էլ արդեն գրել ենք…
Բա որ Փաշինյանը պանիկյոռներին, առաքելական ջիհադիստներին կամ ինքնուս գեոպոլիծիկ գեներալներին ասում էր հանգիստ նստեք տեղներդ, իզուր չէր ասում ու այս անգամ էլ նա ճիշտ էր… Եթե այս օրերին մտահոգվելու բան կա, ապա մտահոգվեք Տավուշ-Ղազախ սահմանագծի չերևացող «սողանքից» ու լարվածությունից, հակառակորդի հարամ նպատակներից ու քայլերից, թե չէ ոմանք քիչ էր մնում կամ խաչակրաց արշավանքի, ոմանք էլ ջիհադի անդամագրվել։ Մեր դարդերի մասին մտածեք։
Մի քանի արձանագրում, որոնք լավագույնս ցույց էին տալիս, որ ԱՄՆ-ին ու Իրանին պատերազմ պետք չէ, ու որքան էլ մի ձեռքով…
Posted by Styopa Safaryan on Wednesday, January 8, 2020
![]()