16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվեց

Դատարանը բավարարել է 16-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող 27-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):

Նյութի աղբյուր՝ mamul.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ