Ուկրաինացի ուղևորը պատմել է, թե ինչու չի մեկնել Թեհրանում կործանված ինքնաթիռով

Ուկրաինացի Անդրեյ Բուզարովը, ով գտնվում է Թեհրանում, պատմել է, որ ինքը պետք է Կիև մեկներ Թեհրանում այսօր առավոտյան կործանված ինքնաթիռով, բայց հանգամանքների բերումով գնել է հաջորդ օրվա թռիչքի տոմս:

«Հունվարի 4-ին, երբ ես եկա «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» գրասենյակ, ինձ խորհուրդ տվեցին հունվարի 9-ի տոմս գնել, ոչ թե 8-ի, քանի որ այսօրվա տոմսն ավելի թանկ էր: Համաժողովի կազմակերպիչներն էլ խորհուրդ էին տալիս հունվարի 8-ի տոմսը գնել, քանի որ հյուրանոցի համար այլևս վճարում կատարված չէր:

Այնուամենայնիվ, ես որոշեցի գնել հունվարի 9-ի տոմսը և անձամբ ևս մեկ օրվա համար վճարել հյուրանոցին»,- գրել է Բուզարովն իր Facebook-յան  էջում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ