Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Նարեկ Մալյանի դեմ դատական հայցի բովանդակությունը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի բովանդակության մասին։

Այս մասին Ռուստամ Բադասյանը գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում․

Դատական հայցի մասին
Սիրելի՛ քաղաքացիներ,

Թեև բազմիցս հրապարակային հերքել եմ որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։

Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։
Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաև դրան։

🔷Դատական հայցի մասին☑️Սիրելի՛ քաղաքացիներ,Թեև բազմիցս հրապարակային հերքել եմ որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր…

Posted by Ռուստամ Բադասյան / Rustam Badasyan on Wednesday, January 8, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ