![]()
Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը․
Այն, որ մեր երկրի ժողովրդագրական իրավիճակը սպառնալից է Հայաստանի համար, սա նորույթ չէ։
Մենք ծնելիության կտրուկ անկման խնդիր ունենք, ինչին ի պատասխան, մանկատուն ու գիշերօթիկ լուծարելը բավական չէր, հիմա էլ դադարեցվում է Մարալիկի ծննդատան գործունեությունը (ըստ թևածող լուրերի)…
Եվ երկրի՝ իր կարծիքով առաջին պաշտոնյային այս ամենը չի հետաքրքրում, և նա, մոռանալով մարդկանց կյանքը կտրուկ բարելավելու՝ իր երդումը, քայլում է Ճամբարակի սարերում ու հորդորում Հայաստանը ճանաչել՝ քայլելով…
Կամ էլ սեփական սեքսի տեխնիկական հնարավորությունների ու մարտավարության մասին հրապարակավ տխուր դատողություններ անող Աշխատանքի և սոցիալական հարցերի սորոսական նախարար Զարուհին և Առողջապահության հակածխախոտային պայքարի անխոնջ մարտիկ սորոսական նախարար Արսեն Թորոսյանը ճիշտ չեն զեկուցում առկա իրավիճակը…
Մնացածը հետո կասեմ, բայց սա վերջն է առաջին սերիայի…
Այն, որ մեր երկրի ժողովրդագրական իրավիճակը սպառնալից է Հայաստանի համար, սա նորույթ չէ։Մենք ծնելիության կտրուկ անկման…
Posted by Gevorg Petrosyan on Wednesday, January 8, 2020
![]()