Ռոհանին «կտրելու է» ԱՄՆ-ի ոտքերը Մերձավոր Արևելքում
Опубликовано:Автор:Meri
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից «Ղոդս» խմբավորման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
«Գեներալ Սոլեյմանիի դեպքում կտրեցիք ձեռքը: Մենք ձեր ոտքերը կկտրենք մեր տարածաշրջանում»,- ասել է Իրանի առաջնորդը:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կրկին վատթարացել է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է Բաղդադի օդանավակայանի տարածքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածից: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել գեներալի մահվան համար: