Արմեն Մուրադյանին տեղափոխել են հիվանդանոց

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Երեկ երեկոյան պարզապես բարձր ճնշում է ունեցել․ բայց որևէ վտանգավոր բան չկա, փառք Աստծո։Չեն տեղափոխել, իր ոտքով է հիվանդանոց գնացել, սիստեմա է ընդունել և մեկ ժամ հետո տուն է գնացել։ Այս պահին աշխատանքի վայրում է, նոր էլ ժողովի էր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ