Ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը

Այս պահին Մարալիկում իրավիճակը լարված է։ Մարալիկի փակված ծննդատան աշխատակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։

Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ, որոնք դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:

Ոստիկանության աշխատակիցները հորդորում են քաղաքացիներին բացել ճանապարհը։

Հիշեցնենք, որ ա ռավոտից լարված վիճակ է ստեղծվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը:

Նա տեղեկացրեց, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությամբ պայմանավորված` Գյումրի-Երևան ճանապարհի մի  հատված անցնում է Մարալիկով, որը առավոտից փակ է: Ճանապարհը փակել են մարալիկցիները և «Մարալիկի առողջության կենտրոն»-ի աշխատակիցները` պահանջելով վերանայել առողջապահության նախարարության դիրքորոշումը, որը վերաբերում է կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի լուծարմանը:

Այդ մասին, որպես այդպիսին, որոշում դեռ չկա, բայց այն մասին, որ ծննդատունը ենթակա է փակման, հայտարարել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019թ. դեկտեմբերին Գյումրի կատարած այցի ընթացքում:

Բանն այն է, որ Մարալիկում ծնունդները շատ քիչ են: 2019թ. ամփոփ տվյալներով` 106 ծնունդ է եղել այդ ծննդաբերական բաժամունքում, ինչը առողջապահության նախարարության ցուցանիշներով` շատ փոքր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ