Լարված վիճակ. Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը

Առավոտից լարված վիճակ է ստեղծվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը:

Նա տեղեկացրեց, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությամբ պայմանավորված` Գյումրի-Երևան ճանապարհի մի  հատված անցնում է Մարալիկով, որը առավոտից փակ է: Ճանապարհը փակել են մարալիկցիները և «Մարալիկի առողջության կենտրոն»-ի աշխատակիցները` պահանջելով վերանայել առողջապահության նախարարության դիրքորոշումը, որը վերաբերում է կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի լուծարմանը:

Այդ մասին, որպես այդպիսին, որոշում դեռ չկա, բայց այն մասին, որ ծննդատունը ենթակա է փակման, հայտարարել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019թ. դեկտեմբերին Գյումրի կատարած այցի ընթացքում:

Բանն այն է, որ Մարալիկում ծնունդները շատ քիչ են: 2019թ. ամփոփ տվյալներով` 106 ծնունդ է եղել այդ ծննդաբերական բաժամունքում, ինչը առողջապահության նախարարության ցուցանիշներով` շատ փոքր է:

Ծննդաբերական բաժանմունքը սպասարկում է 17 համայնք` Անի խոշորացված համայնքն ընդգրկում է 17 բնակավայր:

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ