«Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել…». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։

«Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»,- գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախարարը  հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Տավուշի հատվածում Ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել։

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Tuesday, January 7, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ