![]()
ՉԱՐ ՏՆԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ
Լինում է չի լինում մի տնակ։ Փոքրիկ ու սիրուն։ Նա ապրում էր բլուրի գագաթին ու մենակ էր։ Ու երբ շատ էր տխրում ու ձանձրանում, սկսում էր գոռոզանալ, հպարտ էր զգում իրեն, որ վերեւից է նայում չորսկողմը տարածվող անտառներին, բացատներին, գետակներին, լճակներին։ Բայց շատ հաճախ ձանձրանում էր նաեւ գոռոզանալուց։Մի օր Տնակը նկատեց, որ Կուղբը, Նապաստակը, Արագիլն ու Կրիան ուրախ խաղում են հարեւան բացատում։ Տնակը հրապուրվեց նրանց խաղով եւ այնքան հավանեց, որ ինքն էլ ցանկացավ խաղի մասնակից լինել։ Բայց նա, ցավոք, չէր կարող իջնել բացատ․ չէ՞ որ տնակ է եւ որոշեց խաղացող ընկերներին նշան տալ, որ նրանք գան իր մոտ։ Բացեց-փակեց, բացեց-փակեց պատուհանները, մեկ էլ հոպ՝ ապակու մեջ արտացոլված արեւն ընկավ Նապաստակի աչքերին։
— Էս ո՞վ է մեզ ջղայնացնում, եկեք նայենք ով է,- առաջարկեց Նապաստակը աչքերը կկոցելով։ Առաջինը Արագիլն ու Նապաստակը հասան Տնակին՝ թռչելով ու վազելով։ Հետո հասավ Կուղբը, իսկ վերջում կրիան։
— Դու ո՞վ ես,- հարցրեց Նապաստակը։
— Ես Տնակն եմ,- պատասխանեց Տնակը։
— Իսկ քեզ ո՞վ է այստեղ կառուցել,- հարցրեց Արագիլը։
— Չգիտեմ,- ասաց տնակը։
— Իսկ դու ինչի՞ց ես կառուցված,- հարցրեց Կուղբը։
— Երազանքից,- պատասխանեց տնակը։ Կուղբը, որ շինարարության վարպետ է, զարմացավ։ Մոտեցավ տնակին, հոտոտեց ու ասաց․
— Լավ հոտ է գալիս, փայտե երազանք է։
— Իսկ դու ինչու՞ էիր արեւն իմ աչքերին գցում,- հարցրեց Նապաստակը։
— Որովհետեւ ուզում եմ ձեզ հետ խաղալ։
— Դու ո՞վ ես,- հարցրեց Կրիան, որը միայն այդ ժամանակ տեղ հասավ։ Նապաստակը նրան ամեն ինչ արագ բացատրեց եւ առաջարկեց․
Շարունակությունը տեսանյութում․
![]()