![]()
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
ԱԱԾ-ն բացահայտել է այն կեղծ ֆեյսբուքյան էջը վարողին, ում կողմից տարածվել էր ինֆորմացիա այն մասին, թե իբր վարչապետը շնորհավորել է Թրամփին՝ Բաղդադում իրականացված գործողության համար։
Լուրը տարածողը իր արարքը մեկնաբանել է որպես Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ ուղղված քայլ՝ այն համարելով ապօրինի։ Քաղաքացին ձերբակալվել է:
Արա անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե ում կամ ոնց եք աջակցում, խորը թքած, բայց ոնց եք կարողանում պետության վրայով անցնել, ոնց եք կարողանում նման սրբապղծության գնաք ու դրան զուգահեռ նաև պետական արժեքներից ու հայրենասիրությունից խոսաք:
Պետական պաշտոնները, պաշտոնյանները ու ընդհանրապես մահկանացուները բոլորը անցողիկ են, մնայունը պետությունն է, հայրենիքն է, ոչ մեկ, ոչ մի դեպքում չի կարող արդարացնել պետության հանդեպ իրականացրած ստոր քայլը:
Արա նույնիսկ ձեր թիմակիցները, եթե ոչ ձեր երեսին, ապա հաստատ պատերի տակ ձեզ դավաճանի պիտակ են կպցնում ու թքում են ձեր վրա:
Հ.Գ. Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Ձեզ և մեզ մեծ ավետիս:
ԱԱԾ-ն բացահայտել է այն կեղծ ֆեյսբուքյան էջը վարողին, ում կողմից տարածվել էր ինֆորմացիա այն մասին, թե իբր վարչապետը…
Posted by Ashot Asatryan on Sunday, January 5, 2020
![]()