![]()
Հայ-առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ ծնունդը: Այս տոնը երգչուհի Սիլվա Հակոբյանի ամենասիրելիներից է: Նոր տարի՞, թե՞ Սուրբ ծնունդ հարցին Սիլվան շատ արագ պատասխանում է Սուրբ ծնունդ:
«Շատ եմ սիրում Սուրբ ծնունդը, շատ կարևոր խորհուրդ ունի: Այս տարի Հունվարի 6-ին մեր տանը կրկնակի տոն է, քանի որ Միլաս դառնում է 6 ամսական,- ասաց երգչուհին ու հավելեց, որ Սուրբ ծննդյան օրվա առաջին կեսն ընտանիքի անդամների՝ ամուսնու, դստեր և ծնողների հետ ինքնաթիռում են:
-Եվրոպական շրջագայությունից հենց այսօր ենք վերադառնում Հայաստան: Սուրբ ծննդին անձամբ նախապատրաստվել չենք հասցրել, սակայն քույրիկիս ու եղբորս ընտանիքիների հետ, անպայման, նշելու ենք այն»:
![]()
Սիլվան նշեց, որ Հայաստանում լինելու պարագայում սիրում է անձամբ պատրաստվել Սուրբ ծննդին: Հետևում է սովորույթներին, որոնցով զարդարվում է տոնական սեղանը, սակայն ինչ-որ բան չհասցնելու դեպքում չի սրտնեղում. «Սիրում եմ պահել ընդունված կարգը, սակայն եթե ինչ-որ բան չեմ հասցնում գնել, չեմ նեղվում: Շատ ավելի կարևոր է այն հավատը, որը կա քո ներսում։ Ինձ համար Սուրբ ծնունդն ավելի կարևոր տոն է, քան Նոր տարին:
![]()
Վերջին տարիներին Հայաստանում իսկապես շատ լավ նշում են Սուրբ ծնունդը: Գուցե, սեղաններն այնքան առատ չեն, որքան Նոր տարուն, սակայն երբ գնում ենք եկեղեցի, տեսնում ենք, թե որքան մարդ է հետևում արարողակարգին, որքան մարդ է նախընտրում գալ եկեղեցի: Դա, իսկապես, ուրախալի է»,- ասաց նա:
![]()
![]()