![]()
Հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել ,որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։ Միջադեպը արձագանք էր գտել էլեկտրոնային լրատվամիջոցներում։
Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։
Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն։
Ինչպես արդեն հայտնի է, դերասան Հովհաննես Ազոյանն այսօր ծեծի է ենթարկվել 31-ամյա տղամարդու կողմից։ Մենք տեղեկացանք, որ ծեծի ենթարկողը Լեւոն Ղարիբյանն է։
Վերջինիս եղբայրը՝ Կոնստանտին Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այդ մասին։ Նա պատասխանելով իր գրառման մեկնաբանություններին, ասել է, թե հպարտանում է եղբոր այդ արարքով։
Այնուհետև Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:
«և մոռացա ասել, որ նման դեպքերում անպայման պետք է դիմել ոստիկանություն…. դա է միակ ճանապարհը քաղաքակիրթ հասարակություն և զարգացած պետություն ունենալու»,- նշել է դերասանը իր ֆեյսբուքյան էժի ուղիղ եթերում
և մոռացա ասել, որ նման դեպքերում անպայման պետք է դիմել ոստիկանություն…. դա է միակ ճանապարհը քաղաքակիրթ հասարակություն և զարգացած պետություն ունենալու:
Posted by Hovhannes Azoyan on Saturday, January 4, 2020
![]()