«Ապրի ԱԱԾ-ն, որ ձիաննային բացահայտեց…». Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ապրի ԱԱԾ-ն, որ ձիաննային բացահայտեց: Իսկապես բարձր գնահատականի են արժանի: Խոստովանեմ, որ անհամբեր սպասում եմ, թե հոկտեմբերի 27-ով, զանգվածային եւ կազմակերպված ընտրակեղծիքների ու Հայաստանից ապօրինի կերպով տարված 10 մլրդ դոլարի ուղղություններով ինչեր է բացահայտելու: Ձիաննայի գործը ամենաբարդն էր, հավանաբար:

Վարաքուր !!!

Հիշեցնենք, որ ՀՀ  ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։

Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը  տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ