«Քանի դեռ քոչարյանը կա, հասարակությունը Ձինուլիկների պակաս չի զգալու…». Արթուր Հայրպետյան

Լրագրող Արթուր Հայրպետյանն իր ֆեյսուքյան էջում նոր գրառում է արել՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի բացահայտած ազգային անվտանգությանը սպառնացող գրառման հեղինակին.

Քանի դեռ քոչարյանը կա, հասարակությունը Ձինուլիկների պակաս չի զգալու։ Չհաշված այն հանգամանքը, որ ամբաստանյալը բանտված է, բոլորովին կապ չունի։

Հիշեցնեմ` քոչարյանը քաղցկեղ է ՀՀ-ն սրտում։ Կրկնում եմ` կապ չունի, որ բանտված է։ Նրա հրամանները կատարողներ կան, եւ փողի զորությունը մե՛ծ դեր է խաղում։

Բազմիցս ասել եմ` քոչարյանը ժողովրդից գողացած փողերը անխնա օգտագործում է ժողովրդի, երկրի անվտանգության հիմքերը թուլացնելու նպատակով։

Ազգային անվտանգությունը նոր չէ, որ ազգադավ ծառայություններ իրականացնելու համար պետք է խստացնի աշխատանքները, այլ` երկրի անվտանգությունը պետք է լինի առաջնային տեղում։ Ազգային անվտանգությունը պետք է անհայրենիք ծնունդներին հեռու պահի հայրենիքի՛ց։ Այստեղ տեղին է` թաթիկները կտրե՛լ-ը…

Կարող ես չսիրել երկրի ղեկավարին, բայց այն, ինչ կապված է երկրի անվտանգությանը պետք է գիտակցել, ու պահե՛լ ամեն գնով։ Երկիրը չի սկսվում երկրի կառավարող ուժերով եւ նրանց սիրել- չսիրելով, այլ երկիրը, պետականությունը մնայուն արժեքներ են եւ ամեն գնով պետք է պահե՛լ։

Դարեր շարունակ մեր ներքին թշնամիների ձեռքով շատ բան ենք կորցրել։ Պետք է վերջապես հասկանալ, որ ներքին թշնամին ավելի վտանգավո՛ր է, քան..
Պետք է դողալ մեր եղածի ու մեր պետականության համար։ Ձինուլիկների շեֆերին հատ-հատ հաշվառել ու անցնել գործի՛։

Քանի դեռ քոչարյանը կա, հասարակությունը Ձինուլիկների պակաս չի զգալու։ Չհաշված այն հանգամանքը, որ ամբաստանյալը բանտված է,…

Posted by Արթուր Հայրապետյան on Monday, January 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ