![]()
Բա չիմացա՞ք…..ՍՏՈՐագրահավաքի մասնակիցներից ոմն մենկն ասումա թէ ինձ զանգել են, հարցրել ՙՙ դուք ուզում ե՞ք, որ քոչարյանը Նոր Տարին դիմավորի իրա թոռնիկների հետ՚՚:
Օ-հոոոո, ու էստեղ կուլիսների հետևից բեմ է բարձրանում հումանիզմը…..
տո արխային ասեյիր չէ՛, չե՛մ ուզում,,,,, գիտես խի՞…որովհետև էդ թոռնիկների պապիկի պատճառով մարտի 1-ից հետո 10 ընտանիք այլևս ոչ մի Նոր Տարի չի դիմավորելու իր հոր,որդու, եղբոր հետ, որովհետև էդ թոռնիկների պապիկի պատճառով բազում հայրեր,որդիներ ու ամուսիններ տասնյակ անգամ իրենց Նոր Տարին դիմավորել են գաջոտ ու փոշոտ վիճակում, ընտանիքից հեռու՝ արտագնա աշխատանքներ անելով,որովհետև էդ թոռնիկների պապիկի պատճառով շատ ու շատ ընտանիքներ ընդհանրապես չեն նշել Նոր Տարին:
Որովհետև դրա հնարավորությունը չեն ունեցել ընդհանրապես: Դե հիմա ես եմ ձեզ հարցնում՝ ՙՙ Ուզու՞մ եք ,որ այդ բազում մեղքերի մեջ թաթախված ՙՙբարի՚՚ պապիկը հայտնվի ազատության մեջ՚՚ :
Ես միանշանակ չեմ ուզում, էդքան սիրող պապ ու թոռներ են,թող Էս մի տարին էլ թոռնիկները գնան պապիկի մոտ Նոր Տարին դիմավորելու, որ տեսնեն ոնցա սահմանադրական կարգը տապալողը, մարդասպանը, գողը, թալանչին, ահաբեկիչը դիմավորում Ամանորը, քանզի, ինչպես տատս էր ասում ՙՙ աչքը տեսածից է վախենում՚՚:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում
![]()