![]()
Ավստրալիայում բռնկված հրդեհի 200 օջախ դեռ մարված չէ: Ավելի քան 1 200 տուն է քանդվել, այրվել են միլիոնավոր հեկտարներ: Հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, 17 մարդ համարվում է անհետ կորած:
Բնապահպանները հայտնում են, որ հրդեհների հետևանքով ավելի քան կես միլիարդ կենդանի է մահացել:
Կանբերայի օդը այս պահին համարվում է վատագույնը աշխարհում, իսկ տեղի բնակիչներին հրահանգ է տրվել խուսափել տնից դուրս գալուց:
![]()
![]()