«Հորքուրի գանձ պարկովկա»՝ ըստ Դանիել Իոաննիսյանի

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է վարորդը կանգառում կայանել իր ավտոմեքենան: Լուսանկարին կից՝ Իոաննիսյանը գրել է.

« «Հորքուրի գանձ» պարկովկա։ Երևի սրա նմաններն են բալային համակարգին դեմ»։

Հիշեցնենք, որ ՃՈ-ն այսուհետ կկիրառի բալային համակարգ, այսինքն՝ յուրաքանչյուր վարորդի տարեսկզբին տրամադրվելու է 9 բալ: Երբ որոշակի խախտումներ կատարելուց հետո այդ բալերը սպառվեն, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը 6 ամիս ժամանակով կկասեցվի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով։

Ճանապարհային երթևեկության կանոնների պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով։

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ