![]()
Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Մի քանի հուշում պարոն վարչապետին ու հայրենակիցներիս
1) ուշադրություն դարձրեք, թե ով/ովքեր շրջանառության մեջ դրեցին, թե Իրան-Հայաստան հարաբերությունները վտանգելուն ուղղված այդ դիվերսիան «ադրբեջանցիների ձեռքի գործն է» կամ «ադրբեջանական հակաքարոզչություն» է, կամ դա համառորեն պնդում ու տարածում են. դա բան է ասում ու թույլ է տալիս հայելու մեջ տեսնել շատ կոնկրետ շրջանակների, որոնք կարող են կապ ունենալ Հայաստանի ու Արցախի դեմ վարվող հիբրիդային պատերազմի այս քարոզչական դիվերսիայի հետ,
2) ՀՀ վարչապետի գրառումից էլ պարզ է, որ նա կասկածում է, թե դա ադրբեջանական ձեռագիր է, ինչը ճիշտ է, այլ հստակ մատնանյշում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ուղղակի արտատպել են այն ինչ-որ տեղից․․․ Վարչապետը ճիշտ հետքի վրա է ու դա լավ է։
3) Չպետք է թողնել, որ ԱԱԾ-ն այս մի դեպքի հետաքննությունն էր արժանացնի հայտնի գաղտնալսման ճակատագրին․․․ Դա անթույլատրելի սխալ կլինի։ Պետք է հայտնաբերել որջը և հետքերը։ Սա ավելին է, քան պատկերացնում ենք․․․ Ի վերջո, չհաջողվեց Ստեփանակերտի ու Երևանի վեկտորները դնել բախման մեջ․․․․
Հիշեցում անկախ նրանից, թե ինչ ցույց կտա հետաքննությունը․ Կան IP-ներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջան, սակայն կարող են ամենևին էլ Ադրբեջան չլինել․․․ Գիտեք, Googl-ը և այլք Արցախը նույնպես պատկերում են Ադրբեջանի տարածքում…. 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո իմ և մեր ինստիտուտի գործունեությունը թիրախավորած որոշ շրջանակներ, որոնք կարողացան մեկ օրով զանգվածային ռիփորթինգով արգելափակել իմ երեք էջերը, այդ բողոքների մեծ մասն էլ գալիս էր այնտեղից ու ես գիտեի թե ովքե՞ր են այդ իրական ու կեղծ պրոֆիլները, ո՞ր կանտորայի տակ էին ու ով էր այն գլխավորում․․․
Արցախն ու Հայաստանը միասին մեծ ուժ են ու միասին են լինելու։
Մի քանի հուշում պարոն վարչապետին ու հայրենակիցներիս1) ուշադրություն դարձրեք, թե ով/ովքեր շրջանառության մեջ դրեցին, թե…
Posted by Styopa Safaryan on Sunday, January 5, 2020
![]()