![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյն էջումնոր գրառում է կատարել անդրադառնալով այսօր՝ հունվվարի 5-ին աշխատանքային այցով Վանաձոր մեկնած նախարար Սուրեն Պապիկյանին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Քանի դեռ նախարարներից շատերը շարունակում են թրաշել սեղանին դրած բուդը, դժգոհել անառողջ սննդից ու ուռած՝ արդեն արտահայտիչ դարձած որովայնից, նախարար Պապիկյանն արդեն անցել գործի:
Նախարարն արդեն հասցրել է այցելել Վանաձոր ու տեղում ծանոթանալ խնդիրներին: Մասնավորապես, Վանաձորում նախատեսվում է վերականգնել միջպետական ճանապարհին կապվող Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի տարանցիկ փողոցները:
Չեմ թաքցնի, Պապիկյանի մասին մինչ այժմ միայն լավն եմ լսել, ընդ որում ոչ միայն իշխանական թևից, այլ նաև ընդդիմության ու իրենց ընդդիմություն համարող տարբեր ճակատներից:
Հուսով եմ ինչպես մինչ այժմ, այնպես էլ սրանից հետո իշխող կուսակցության վարչության նախագահն ու ՀՀ կառավարության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն իր աշխատանքով փայլուն օրինակ կծառայի շատերի համար:
Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք…
![]()
Քանի դեռ նախարարներից շատերը շարունակում են թրաշել սեղանին դրած բուդը, դժգոհել անառողջ սննդից ու ուռած՝ արդեն արտահայտիչ…
Posted by Taron Chakhoyan on Sunday, January 5, 2020
![]()