Վանգայի հզոր և իմաստուն մտքերը․»Միշտ երկար մտածեք խոսելուց առաջ: Խոսքերը կարող ենք երջանկացնել, բայց կարող են նաև դժբախտություն բերել ձեր կյանք»

Բուլղարացի պայծառատես Վանգայի մասին գիտեն ողջ աշխարհում։  12 տարեկանում նա փոթորկի հետևանքով կորցրեց տեսողությունը։ Վանգան ամեն ինչ գիտեր աշխարհի ծագման և մարդկանց մասին։ Նրանից ոչինչ հնարավոր չէր թաքցնել, բայց ինքը կարողանում էր պահել ուրիշների գաղտնիքները։

Վանգան  երբեք չէր խոսում աշխարհի վերջի մասին, Վանգային հաճախ էին հարցնում, թե գոյություն ունի արդյոք կյանք մահից հետո։ «Ես իրավասու չեմ նման հարցի պատասխանել», – ասում էր նա։

Վանգան ոչ միայն կանխատեսում էր ապագան և անսխալ պատմում անցյալի մասին, նա նաև բուժում էր մարդկանց ամենատարբեր հիվանդություններից։

Վանգան մահացավ 1996-ի ապրիլի 11-ին՝ հենց այն օրը, որը կանխորոշել էր ինքն իր համար։

Ահա նրա խորիմաստ և ուսուցողական մտքերից մի քանիսը։

Մի պայքարեք հիմարների դեմ՝ նրանք այդքան էլ սարսափելի չեն, մի փորձեք նրանց ուղղել կամ փոխել։ Շատ ավելի սարսափելի են ցանցառամիտները։ Նրանք կարող են այնպիսի բան մատուցել, որ կցնցի մի ամբողջ ժողովուրդ։

Չարն ու բարին կողք-կողքի են. այդպես է ստեղծված աշխարհը։

Ուժեղ մարդկանց երջանկությունը դժվար է տրվում, որպեսզի թույլերին հեշտ լինի։

Փնտրի՛ր ուզածդ ամենուր ու միշտ, ինչպես ծարավ մարդն է ջուր փնտրում, ինչպես քաղցածն է կերակուր փնտրում, ինչպես մոլորվածն է տուն տանող ճամփան փնտրում: Եթե փնտրելդ չդադարես, ուզածդ ինքը կգա քո մոտ:

Եթե ուզում ես թշնամուդ հաղթել, դարձրո՛ւ նրան ընկերդ:

Մի խոստացիր, եթե վստահ չես, որ կկարողանաս կատարել խոստումդ։ Չէ՞ որ ցավը, որ կպատճառես ուրիշին՝ վաղ թե ուշ կվերադառնա դեպի քեզ։

Չի կարելի ազդել ճակատագրի վրա։

Միշտ երկար մտածեք խոսելուց առաջ: Խոսքերը նյութական են, դրանք կարող ենք երջանկացնել, բայց կարող են նաև դժբախտություն բերել ձեր կյանք:

Յուրաքանչյուր հարցին կա պատասխան, միայն պետք է իմանալ, թե ինչպես հարցնել և թե ինչ պատասխանն է քեզ համար գոհացնող։

Սովորեք լսել, սովորեք լռել, և այդժամ կտեսեք՝ ինչքան հետաքրքիր բաներ կան մարդկանց մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ