![]()
Բաղդադի «կանաչ գոտում» պայթյուն է որոտացել, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը եւ դիվանագիտական ներկայացուցչությունները:
Ինչպես հայտնում է Sky News Arabia-ի թղթակիցը, պայթյունի հետեւանքով ԱՄՆ դեսպանատուն տանող ճանապարհը փակվել է:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր առաջնորդ Իսմայիլ Քահանին խոստացել է Մերձավոր Արևելքի տարածքում սպանել ԱՄՆ քաղաքացիներին։
Նրան մեջբերում է AlJazeera հեռուստաընկերությունն իր Twitter-ի էջում։
«Մի քիչ համբերեք, և Մերձավոր Արևելքի ողջ տարածքով կտեսնեք ամերիկացիների դիերը»,- հայտարարել է Քահանին։
![]()
![]()