![]()
2020-ի կախարդական գիշերն արդեն պատմություն է: Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը 2020-ը դիմավորել է աշխատանքային միջավայրում: Սա նրա կյանքի առաջին աշխատանքային Ամանորն էր: Նույնիսկ աշխատանքային միջավայրում Անահիտն ընտանիքից հեռու չի եղել: Նոր տարվա գիշերն աշխատելու առաջարկը նա ընդունել է պայմանով, որ իր ամբողջ ընտանիքը պետք է լինի նույն ռեստորանային համալիրում, որպեսզի միասին տոնեն Ամանորը:
«Մի փոքր անսովոր էր, որ Ամանորի գիշերն աշխատում եմ, սակայն ամենակարևորն այն էր, որ ամբողջ ընտանիքս կողքիս էր: Կարևոր չէ՝ որտեղ ես, կարևորը, թե ում հետ ես: Այս դեպքում երկուսը մեկում ստացվեց»,- ասաց նա ու հավելեց, որ եղել են տարիներ, երբ Ամանորը տանը չեն դիմավորել, սակայն, որպես աշխատանքային, այս տարին եզակի էր:
Չնայած Նոր տարին տանը չեն դիմավորել, Ամանորից օրեր առաջ Անահիտն ընտանիքի հետ զարդարել է տոնը. «Ինձ մոտ Նոր տարին ասոցացվում է լույսերի, գույների, տոնածառի հետ: Մեր տանը չէր կարող չտիրել տոնական այդ տրամադրությունը անկախ նրանից, որ Ամանորի գիշերը տանը չէինք»:
![]()
Կնոջ՝ աշխատելու նորությունն Արտակը սիրով է ընդունել. «Երբ ստացա առաջարկը, զանգահարեցի ամուսնուս, ասացի՝ Նոր տարվա գիշերը ձեզ տեղ եմ հրավիրում, ծիծաղելով պատասխանեց, որ կինը պետք է այսպիսին լինի: Ամուսինս գիտի, որ ընտանիքն ինձ համար առաջնային է, նույնիսկ այս աշխատանքն է ընտանիքի համար, այնպես որ, այդ հարցը չէր կարող խնդիր ստեղծել»:
![]()
![]()
![]()