![]()
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ պետք է լինի դրական չեզոքությունը և միակ բանը, որին Հայաստանը պետք է կողմ լինի, դա խնդիրների դիվանագիտական լուծման և բռնության մերժման ճանապարհն է։
Իրանի «թասիբին» կանգնող՝ «ջուրը չտեսած բոբիկացող» էնտուզիաստները, մանավանդ պաշտոնյաները, մանավանդ Արցախում՝ ճիշտ կանեն երեք անգամ մտածեն դա անելուց առաջ և պրոբլեմներ չսարքեն իրենց աննրբանկատ, անհեռատես, չկշռադատված պահվածքով։
Մենք մեր խնդիրներն ունենք։
Հայաստանի ԱԳՆ քայլերը, հայտարարությունները և գործողությունները լիովին համապատասխանում են նշածս տրամաբանությանը և ամբողջությամբ բխում են բացառապես Հայաստանի, Արցախի և հայության կենսական շահերից։ Պետությունը բազար չի։
Բաղնիք էլ չի, որ ոմանք զբաղվեն քիսաչիությամբ։ Ավել-պակաս կներեք»։
![]()