![]()
«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է….
Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան հովհաննես Ազոյանը՝ նշելով, որ հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել դերասան Հովհաննես Ազոյանը:
Նրան հարվածներ էր հասցրել 31-ամյա Լևոն Ղարիբյանը, որին ոստիկանները փնտրում են:
Հետաքննիչ Ա. Սուքիասյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ…
Posted by Hovhannes Azoyan on Saturday, January 4, 2020
![]()