Արարատ Միրզոյանը ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել:

«Սեր, ջերմություն, համերաշխություն և ներդաշնակություն բոլորիդ ընտանիքներին»,- հրապարակած լուսանկարին կից գրել է Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.

«Սիրելի հայրենակիցներ

Իմ բոլոր 131 գործընկերների և իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող այն ջերմ զգացողությունները, անկոտրում միասնական կամքը, սերը և համերաշխությունը, ազգային իղձերը, որոնք առաջնորդել են մեզ այս ընթացքում, հետայսու ևս ուղեկից լինեն մեզ։

Թող եկող 2020 թվականը մեր ազգային իղձերին ևս մեկ մեծ քայլով մոտենալու տարի լինի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ