«Մենք չունենք ծառաներ և աղախիններ…». Աննա Հակոբյան

‹‹Շանթ›› Հեռուստաընկերության ‹‹Հեռանկար›› հաղորդման շրջանակում Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցում Աննա Հակոբյանն ամփոփել է 2019 թվականը։

Հիշեցնենք, որ ավելի աղ Աննա Հակոբյանը ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել և կատարել էր հետևյալ գրառումը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարվա այս վերջին ժամերին շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։

Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը, հաճախակի լսվեն մանկան ճիչերը։ Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց, ովքեր Ամանորը նշելու են իրենց ծառայության վայրերում՝ ընտանիքներից և հարազատներից հեռու։ Շնորհակալություն ձեր հայրենասիրության և անձնվիրության համար։ Ցանկանում եմ, որ 2020 թվականը խաղաղության, բարեկեցության, ձեռքբերումների, հաղթանակների, բարի գործերի և նոր նախաձեռնությունների իրականացման տարի լինի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ