![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան ջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Ինչպես մերժել բԸդիզմը
Շատերի սրտով չի լինի, բայց…
Նախատոնական օրերին կառավարության նիստի ժամանակ կառավարության ղեկավարը՝ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հայտարաությամբ և կոչով դիմեց քաղաքացիներին
«Մենք ուզում ենք, որ մարդիկ, տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա: Որովհետև տոլման ու մնացած ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Չի կարելի մի օրում պատրաստել 5 օրվա ուտելու մթերք, որովհետև դա բոլոր դեպքերում վնասակար է: Մեր ամենահարազատներին ստիպում ենք ՝ պիտի սա էլ ուտես, սա էլ, սա էլ՝ 3 օրվա ստալիչնի սալաթը, 4 օրվա բլինչիկը, 15 օրվա խուզի բուդը, մի՛ արեք: Պատրաստեք այնքան, որքան իրական է ուտելը: Պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»:
* Գաղտնիք չեմ բացահայտի, նշելով որ երբեմն ոչ թե 5-6 օրվա այլ 10-15 օրվա համար պատրաստված սնունդը իր վնասակար հետևանքներն է կրում: Այս օրերին չկա երևի թե մեկը, ով չի գանգատվում շատ ու անառողջ սնվելուց:
* Սակայն կա նաև հարցի այլ կողմը, մեր շրջապատում շատ հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր պարտավորված են զգում իրենց տուն ժամանած հյուրերին դիմավորել ճոխ սեղանով՝ չնայած որ չունեն դրա ֆինանսական հնարավորությունները: Ու շատ հաճախ Ամանորի ճոխ սեղանի մրցավազքում շատերը ստիպված են լինում անկանխիկ գնումներ կատարել` ընկնելով պարտքի, տոկոսի ու վարկի տակ: Իսկ Ամանորից հետո ամիսներ շարունակ փորձում են մարել կուտակված պարտքերը մինչ հաջորդ Ամանորը, և այսպես շարունակ…
* Կա նաև հարցի մեկ այլ կողմը, քանի որ տոնական օրերը ոչ աշխտանքային են, շատերը՝ անկախ վարչապետի ու կառավարության այլ անդամների կոչերից, նախընտրում են խուսափել ամանորյա ճոխ սեղանի մրցավազքից, հյուրերի դեմը սեղան դնել-հավաքելուց ու Ամանորը հարազատների հետ դիմավորում են արտերկրում: Արդյունքում երկրից փող է դուրս գալիս…
![]()
Դեռևս նախորդ իշխանության ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով աշխատանքային օրերը պետք է սկսվեին հունվարի 3-ից: Սա նախորդ իշխանությունների թերևս ամենախելամիտ որոշումներից մեկն էր, բայց օրենքի նախագիծն այսպես էլ մնաց օդից կախ…
Երբ վարչապետի հորդորից հետո անգամ նրա թիմակից նախարարներն են իրենց տոնական սեղանի բդով հպարտանում, պարզ ու հասկանալի է դառանում, որ շատերիս մեջից անհհնար է հանել բԸդիզմը ու հարցը հնարավոր չէ լուծել միայն կոչերով ու վարչապետի բարձր վարկանիշով: Հարցը կլուծվի միայն օրենսդական ճանապարհով…
Թե վիճակագրական տվյալները, թե մյուս ցուցանիշները մի բան են անընդհատ ապացուցում, որ մենք այդքան էլ հարուստ երկիր չենք, որ թույլ տանք մեզ այսչափ երկար հանգստանալ, էլ չեմ խոսում ճոխ ծախսերի մասին: Նախորդ աշխատանքիս բերումով շփվում էի տարբեր օտարերկրացիների հետ, ովքեր ամեն անգամ չէին թաքցնում իրենց զարմանքը՝ իմանալով, թե որքան երկար են տևում մեզ մոտ ամանորյա տոները…
Ի՞նչ է, մենք ավելի հարուստ ենք քան նույն ԱՄՆ-ն ու Եվրոպայի զարցացած այլ երկրները… թե՞ ավելի քիչ խնդիրներ ունենք քան այդ երկրները…
Ի՞նչ կտա ամանորյա ոչ աշխատանքային օրերի թվի կրճատումը
* Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թվի կրճատումից հետո քաղաքացիները ստիպված կլինեն տոնական ճոխ սեղանի համար պատրաստել սննդամթերք ոչ թե 8-10 օրվա, այլ 3-4 օրվա համար, ինչից հետո ստիպված կլինեն նոր կերակրատեսակ պատրաստել՝ սեղանին մնացած 10 օրվա համար նախատեսված բուդը տաշելու փոխարեն: Այսինքն սրանով արդեն իսկ փոքրանում է առողջությանը վնաս հասցնող կերակրատեսակների թիվն ու հավանականությունը:
* Քանի որ պակասում է տոնական՝ ոչ աշխատանքային օրերի քանակը, դա իր հերթին կհանգեցնի պակաս ծախսերի: Մարդիկ այլևս ստիպված չեն լինի մեծ ծախսեր անել, իսկ ոմանք նույնսիկ կարիք չեն ունենա անկանխիկ գնումների ու չեն մտնի պարտքի, վարկի ու տոկոսի տակ…
* Ոչ աշխատանքային օրերի թվի կրճատման արդյունքում շատերը ստիպված չեն լինի լքել երկիրը՝ ամանորյա ճոխ սեղանի մրցավազքից ու հյուրերի դեմը սեղան դնել-հավաքելուց խուսափելու համար: Արդյունքում երկրից չի լինի նաև ֆինանսական արտահոսք:
Կարծում եմ, եթե իրոք կառավարությունը նպատակ ունի պայքարելու բԸդիզմի դեմ, ապա հարցի լուծման միակ տարբերակը ՍԱ է, որքան էլ որ այն ցավոտ ու անընդունելի լինի շատերի համար…
Ինչպես մերժել բԸդիզմըՇատերի սրտով չի լինի, բայց…Նախատոնական օրերին կառավարության նիստի ժամանակ կառավարության…
Posted by Taron Chakhoyan on Thursday, January 2, 2020
![]()