![]()
Ինչպես հայտնի է Երկիր Մոլորակը էլիպսային ուղեծրով պտտվում է արեգակի շուրջը, իսկ տարվա ընթացքում Երկիր Մոլորակի և Արեգակի միջև հեռավորությունը փոփոխվում է շուրջ 5 մլն․ կիլոմետրով։ Սակայն առաջիկա օրերին՝ մասնավորապես հունվարի 5-ին, Երկիր մոլորակի և Արեգակի միջև հեռավորությունը կհասնի նվազագույնի․ ինչի՞ սա կարող է հանգեցնել։ Գիտնականները պարզաբանում են։
Հարցն այն է, որ հեռավորության փոփոխությունն օրինաչափ է ամբողջ տարվա ընթացքում։ Ամառվա ընթացքում Արեգակի և Երկիր մոլորակի միջև հեռավորությունը դառնում է ամենամեծը, ըստ դրա Երկիր մոլորակը առավելագույնս հեռանում է արեգակից։
Սրա հետևանքով Երկրագնդի մի բևեռում ամառ է լինում, իսկ մյուսում՝ ձմեռ։
Սակայն ինչի՞ սպասել հենց այդ օրը։ Այդ օրը Երկիր մոլորակի և Արեգակի միջև հեռավորությունը կդառնա 147․091․144 կիլոմետր։ Ամառն այդ հեռավորությունը կդառնա 152 100 527 կիլոմետր, ինչը նշանակում է, որ մենք բավականին կմոտենանք արևին և առավելագույնս լավ կտեսնենք երկինքն ու աստղերը, հնարավոր է ականատես լինենք նաև աստղային «անձրևների»։
![]()
Հետազոտողները խորհուրդ են տալիս այդ օրն առավելագույնս ուշադիր լինել գիշերվա աստղազարդ երկնքին ու փնտրել այնտեղ տիեզերական հրաշքներ, որոնք կարող են անգամ աչքին տեսանելի դառնալ։
Այժմ Արեգակն ավելի շատ է ջերմացնում հարավային կիսագունդը, որտեղ մարդիկ վայելում են տաք ամառը, ի տարբերություն մեզ՝ ձմեռային ամիսները վայելողների։ Արեգակի հեռացումն ու մոտեցումն էլ հենց ապահովում է այդ պարադոքսիկ վիճակը, երբ թվում է, թե բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, բայց ինչ-որ մի տեղ հիմա ամառ է, իսկ ինչ-որ մի տեղ էլ՝ ձմեռ։
![]()