Ռուս բլոգերը տպավորված է ամանորյա Երևանով

Հայաստանյան Ամանորը երկրի ամենաուրախ և գեղեցիկ տոնն է, որն իր հետ բերում է ամենանվիրական երազանքների իրականացման նկատմամբ մեծագույն հավատ, հայկական ավանդական կերակրատեսակներով հարուստ տոնական սեղաններ, գունագեղ լույսերով զարդարված փողոցներ ու բնակելի շենքերի պատշգամբներ, փոխադարձ սրտաբուխ շնորհավորանքներ ու բազմաթիվ սպասելի ու անակնկալ նվերներ:

Հայկական ամանորյա լեփ-լեցուն սեղաններից անպակաս են լինում հայկական ավանդական խաղողի տերևներով պատրաստված տոլման, ինչպես նաև հատուկ հայկական բաղադրատոմսով մշակված ու պատրաստված խոզաբուդը, տարատեսակ աղցանները, հայկական ծագման անկրկնելի համ ունեցող ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն:

Չմոռանանք նշել նաև հայ կնոջ արհեստավարժ ձեռքով պատրաստված հայկական արևահամ չրեղենի ու խմորեղենների բազմազան տեսականու մասին, որոնք մշտապես զարմացնում են բոլորին իրենց յուրօրինակ նրբահամությամբ:

Երևանում յուրաքանչյուր տարի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշտապես կազմակերպվում են տոնական միջոցառումներ, համերգներ և մանկական միջոցառումներ, որոնք էլ ավելի են զարդարում տոնական Երևանը և հիանալի տրամադրություն պարգևում բոլորին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ