«Առաջին Ամանորն առանց հայրիկի»․ Մադոննա Հարությունյանի և դստեր տոնական ֆոտոշարքը

Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի ամուսնալուծության մասին լուրն իսկական շոկ էր երկրպագուների համար:

Մադոննա Հարությունյանը, ով բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, հաճախ էր գեղեցիկ, ջերմ ընտանեկան լուսանկարներով կիսվում իր հետևորդների հետ:

Եվ միայն շաբաթներ առաջ երկրպագուներից մեկի այն հարցին, թե ինչու նա ավելի հաճախ չի հրապարակում իր և Սոսի համատեղ լուսանկարները, Մադոննան խոստովանեց, որ ամուսնալուծվել է:

Չնայած իրենց բաժանությանը՝ Սոս Ջանիբեկյանն ու Մադոննա Հարությունյանը պահպանում են ընկերական, ջերմ հարաբերություններ։

Գեղեցկուհին կիսվել է դստեր հետ գեղեցիկ ֆոտոշարքով, որն անչափ դուր է եկել նրա ինստագրամյան հետևորդներին, ովքեր բազմաթիվ մաղթանքներ, ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ են հղել նրան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ