Հյուսիսային պողոտայի յուրօրինակ տոնածառերը

Սուրբծննդյան ժամանակակից ծիսակարգը ձևավորվել է Գերմանիայում միջնադարի ավարտին և նոր ժամանակների սկզբին Յոլի հնագույն ավանդույթի նոր՝ քրիստոնեական վերաիմաստավորման արդյունքում:

Ըստ Ե. Դուշեչկինայի՝ գերմանական ժողովուրդների մոտ գոյություն ուներ Նոր տարուն անտառ գնալու սովորություն. այնտեղ նրանք նախապես ընտրված եղևնին զարդարում էին մոմերով ու գույնզգույն լաթերով, այնուհետև այդ ծառի շուրջը կամ դրանից ոչ հեռու կատարում էին հատուկ ծես: Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին կտրել ծառն ու տանել տուն, որտեղ այն տեղադրվում էր սեղանի վրա: Ծառի վրա ամրացվում էին վառվող մոմեր, նրանից կախում էին խնձորներ և քաղցրավենիք:

Գերմանական ժողովրդի մկրտությունից հետո այս ծիսակարգը հետզհետե սկսել է ձեռք բերել քրիստոնեական բնույթ, և տանը դրված զարդարված եղևնինիերը դարձան Ճրագալույցի (Սուրբ ծննդյան նախորդ օրը, դեկտեմբերի 24) բաղկացուցիչ մաս:

Ըստ Ռ. Բաուերեյսի՝ գերմանական սուրբծննդյան եղևնին ծագում է դրախտային ծառից. դեկտեմբերի 24-ին արևմտյան եվրոպացիների կողմից նշվում էր Ադամի ու Եվայի հիշատակի օրը:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Հյուսիսային պողոտայի յուրօրինակ տոնածառերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ