![]()
Հունվարի 1-ին դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանը նշել է 18-ամյակը։ Ամանորն ու տարեդարձը մեկ օրում նշելը, ըստ Սոֆիի, ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։
«Այն, որ տարեդարձս հենց Ամանորին է, ինձ շատ չի մտահոգում, չնայած բողոքելու տեղ ունեմ։ Հունվարի 1-ին մարդիկ նախընտրում են լինել իրենց ընտանիքների, բարեկամների ու հարազատների հետ։ Սա, իհարկե, շատ լավ հասկանում եմ և տարեդարձս նշում եմ ինձ ամենամոտ մարդկանց հետ, ովքեր թողնում են Ամանորն ու գալիս իմ տարեդարձին։ Տարիներ առաջ նեղվում էի, հիմա համակերպվել եմ»,-ասաց Սոֆին։
Պարուհին ոչ միայն համակերպվել է, այլև ժամանակի հետ սկսել շատ սիրել այդ օրն ու այն իրենը համարել․ «Իհարկե, չեմ կարող դժգոհել այդ օրվանից, որովհետև ես ծնվել եմ։
![]()
Ասում են՝ տարին ինչպես սկսում ես, այնպես էլ շարունակվում է։ Տարեդարձս առիթ է, որ ես ամեն տարի սկսեմ շատ բարձր տրամադրությամբ և այդպես շարունակեմ ամբողջ տարին»։
![]()