Ինչ տեսքով և որտեղ է Արփի Գաբրիելյանը դիմավորել Ամանորը

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ինստագրամի իր էջում շքեղ զգեստով լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ Ամանորը դիմավորել է Դիլիջանում։

Հիշեցնենք, որ Արփի Գաբրիելյանը ծնվել է Քաջարան քաղաքում` 1988 թվականին: Սովորել է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Սիրում է ճամփորդել: Որպես հաղորդավարուհի հանդես է եկել 2008 թվականից` վարելով «ՓՈՓ Հանրագիտարան» հաղորդաշարը Ա-ԹԻ-ՎԻ-ի հեռուստաընկերությունում։

Այժմ նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերությունում` Ֆուլ հաուս (սիթքոմ) հումորային նախագծում, որի շրջանակներում շոու-ներկայացումներով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպական մի շարք երկրներում և Հայաստանում։

Նկարահանվել է նաև «Սուպեր Մամա», «Սկոտչ և Վիսկի», «Ես եմ» «Որոգայթ», «Ավելորդը» «Ֆեյք Մամա» ֆիլմերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ