![]()
Սպարտակ Ասոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՏԱՐԵՑ ՄԱՐԴՈՒ ՄՏՔԵՐԻՑ:- Ասում է` ձվի մեջ մազ փնտրելու դասական օրինակ է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանի պահանջը` իբր ծանր հանցագործություն է, որ 31-ի գիշերը չի հնչել ՀՀ Օրհներգը:
Այ, տնաքանդ, հայության մեծ մասը նախ դեմ է այդ օրհներգի գոյությանը, որովհետև այդ օրհներգի տակ է թալանվել երկիրը, ՏՈՒՇՈՆԿԱՆԵՐ գողացվել ու մանուկներ վաճառվել…
Հետո ինչ, որ տեքստից հանվել են ԽԵՂՃ ՈՒ ԱՆՏԵՐ բառերը, բայց հնչելիս միշտ խեղճ ու անտերի զգացողություն ես ունենում:
Երկրորդ` այդ ժամին երկրի վարչապետի խոսքն էր, որ հազար օրհներգ արժեր` ժողովրդին խեղճ ու անտեր վիճակից հանելու, ժողովրդին ոգևորելու, թևեր տալու առումով:
Բարգավաճին ու իր հանրապետական համախոհներին հազար ասացի` հո զոռով չի», ձվի մեջ երբեք մազ չի լինում: Կեղտը գնացեք ուրիշ տեղ փնտրեք… Ինչ ասիր…
— Տեղ ես թողնում, որ մի բան էլ մենք ասենք: Ամեն ինչ ասացիր…
![]()