![]()
Հեշտությա՞մբ ես թվարկում այն հատկությունները, որոնք կուզեիր տեսնել քո ապագա կողակցի մեջ։ Շատերի համար դա դժվարություն չի ներկայացնում։ Բայց ի՞նչ կարելի է ասել քո՛ մասին։
Քո ո՞ր հատկությունները կարող են նպաստել, որ ապագայում հաջող ընտանիք կազմես։ Ինչպիսի՞ ամուսին կամ կին կլինես դու։ Օրինակ՝ հեշտությա՞մբ ես ընդունում սխալդ, թե՞ միշտ պատրաստ ես արդարանալու, երբ դրա հետ կապված քեզ խորհուրդ են տալիս։
Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ անձնավորություն ես՝ կենսուրախ ու լավատե՞ս, թե՞ միշտ մռայլ ու ամեն ինչից դժգոհ (Առակաց 8։33; 15։15)։ Հիշի՛ր, ամուսնությունը չի կարող փոխել քո բնավորությունը։
Եթե մինչև ամուսնանալը հպարտ, չափից դուրս զգայուն և ամեն բան գորշ գույներով տեսնող անձնավորություն ես եղել, ապա նույնը կլինես նաև ամուսնանալուց հետո։
Դժվար է սեփական անձին նայել ուրիշի աչքերով, ուստի արժե խնդրել ծնողներիդ կամ մտերիմներիցդ որևէ մեկին անկեղծորեն իրենց կարծիքն արտահայտել ու խորհուրդ տալ։ Եթե զգաս, որ այս կամ այն հարցում փոփոխություն մտցնելու կարիք ունես, գործի անցիր նախքան ամուսնանալու որոշում կայացնելը։
![]()