![]()
«Գործակալ 044: Օպերացիա Գեղարդ»․ ռեժիսոր Հայկ Կբեյանի նկարահանած դետեկտիվ-կատակերգական ժանրի ֆիլմ:
Ֆիլմը պատմում է, թե ինչպես Հռոմի Պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը երեք օրով տեղափոխվում է թանգարան, սակայն Պապի ժամանումից առաջ այն թանգարանից գողանում են: Ստեղծված հատուկ հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին (Մկրտիչ Արզումանյան):
Նրա Հայաստան ժամանելու առաջին իսկ վայրկյաններից ակնհայտ է դառնում, որ գործակալն անհաջողակ է, սակայն այդ անհաջողություններն ինչ-որ կերպ վեր են ածվում հաղթանակների:
Հենզել Բրուտենցը ստիպված է գործել ծայրահեղ գաղտնի, ուստի շարունակ կերպարանափոխվում է և հայտնվում տարբեր զավեշտալի իրավիճակներում։
![]()
- Գլխավոր դերում՝ Մկրտիչ Արզումանյան
- Ռեժիսոր՝ Հայկ Կբեյան
- Սցենարի հեղինակ՝ Նարեկ Ավագյան
- Օպերատոր՝ Արթուր Ուստյան
- Պրոդյուսեր՝ Տիգրան Համբարձումյան
![]()