Սիրուշոն շուտով հաղորդում կվարի

2020-ի հունվարի 4-ից «Արմատ» նոր հեռուստանախագիծը եթեր կհեռարձակվի  Հայաստանում` «5 TV» և Ամերիկայում` «USArmenia TV» հեռուստաալիքներովՀաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահաղացմամբ` վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» համերգային շրջագայության ժամանակ:

Սկսելով հաղորդաշարը, Սիրուշոն նշում է. «Փոքր տարիքից շրջագայում եմ, լինում եմ աշխարհի տարբեր երկրներում, ու ինձ միշտ հետաքրքիր է եղել ուսումնասիրել այլ երկրներում բնակվող հայերին՝ ովքեր են նրանք, ինչպես են կարողանում հայրենիքից հեռու այդքան հայ մնալ, ինչպես են օտարության մեջ հաստատվում, կայանում, ինչ ջանքերով են երեխաներին սովորեցնում հայերեն, ինչ զգուշությամբ ու սիրով են պահպանում մշակույթը, ինչպես է սերնդեսերունդ փոխանցվում սերը հայրենիքի հանդեպ և որքանով է պահպանվում»։

Հաղորդաշարի ամեն թողարկում ներկայացնելու է տվյալ համայնքի ձեւավորման պատմությունը, արմատների հետ կապը, օտար երկրներում հայ մնալու դժվարություններն ու նոր սերնդի ոգին, ինչը զուգակցված է լինելու տվյալ երկրի տեսարժան վայրերի, երգչուհու մենահամերգների ու ետնաբեմի եռուզեռի բացառիկ կադրերով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ