Ինչպես են բերդ պարում զինվորները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում զինվորների պարի տեսանյութ է հրապարակել:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը: «Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,- ասել է Աննա Հակոբյանը հիմնադրամի շնորհանդեսին:

Հիմնադրամը գործելու է մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում՝ երեք ձևաչափով: Առաջին՝ կամուրջ է լինելու հրաշալի գաղափարներ ունեցողների և այդ գաղափարները ֆինանսավորել ցանկացողների միջև:

Երկրորդ՝ հովանավորելու է արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապատասխանեն ընդունված և հայտարարված չափանիշներին: Եվ երրորդ՝ հիմնադրամը կունենա սեփական նախագծերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ