Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ Հռոմի պապը հարվածում հավատացյալ կնոջ ձեռքին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ հարվածել է հավատացյալ կնոջ ձեռքին: Միջադեպի մասին տեսանյութը տեղադրել է CBS News կայքը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը փորձում արգելապատնեշի մյուս կողմից բռնել Պապի ձեռքը, երբ նա անցնում է Ամանորը տոնող մարդկանց կողքով։

Միջադեպից անմիջապես հետո իրավիճակին միջամտել են Պապի պահապանները:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ