«Միասնական, առանց չարության և ատելության». Հենրիխ Մխիթարյանի մաղթանքը

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրել է. «Իմ սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ:

Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:

Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ: Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:

Սիրով՝ Հենո»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ