![]()
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տարվա վերջին օրվա օյինբազությունը
Արթուր Վանեցյանը «ուղերձ» է հղել Հայաստանի քաղաքացիներին։
Երկնքից իջիր, տղա ջան։
Ոչ կարգավիճակդ է «ուղերձի» մակարդակի, ոչ էլ՝ պատմական արժեքդ:
Սպասենք ՀՀԿ-ի տատի ուղերձին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ամանորյա շնորհավորանքի ուղերձ էր հղել, որտեղ ասվում էր.
Հանրային ներքին համերաշխության պայմաններում չկա որևէ արտաքին ուժ կամ թշնամի, որ ի վիճակի լինի սպառնալ մեր պետությանը, մեր ժողովրդի, մեր ընտանիքների անվտանգությանը։ Նոր տարում՝ սկսվող նոր տասնամյակի շեմին, մերժել է պետք հասարակությունը բաժանելու բոլոր փորձերն ու միտումները, և պահպանել համերաշխությունը՝ հանուն ընդհանուր, կայուն ապագայի։
Մաղթում եմ, որ 2020-ը լինի իրական ձեռքբերումների տարի։ Փոփոխությունները, որոնց կարիքը մինչ օրս հանրությունը զգում է, պետք է արվեն հանուն և ի շահ երկրի։ Հատուկ շնորհավորում եմ մեր ուժային կառույցներում ծառայող սպաների և նրանց ընտանիքների նոր տարին։ Հայրենասիրությունը և պատասխանատվությունը պետության հանդեպ ձեր արյան մեջ է։ Սկսվող տարում ձեզ մաղթում եմ անվտանգ ծառայություն և ընտանեկան երջանկություն։ Դիմում եմ նաև սահմանին կանգնած մեր զինվորներին. Տղե՛րք, այս տոնական օրերի հերոսները դո՛ւք եք։ Դո՛ւք եք ապահովում այսօրվա խաղաղությունը։
Ոչ մի վայրկյան չմոռանաք, որ բոլորս ձեր կողքին ենք, և վտանգի դեպքում միասին նոր հաղթանակներ ենք կերտելու։ Սրտանց շնորհավորում եմ Արցախի մեր հայրենակիցներին՝ մաղթելով ամենալավն ու բարին։ Ոչինչ և ոչ ոք չի կարող մեր մեջ բաժանումներ և անվստահություն սերմանել։ Սիրելի՛ հայրենակիցներ, Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն մեր ընտանիքներին»։
![]()