![]()
Նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում նոր ուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Բուդը
Վարչապետի աչքից հեռու »
Հիշեցնենք, որ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց :
«ՀՀ քաղաքացիներին ուզում եմ կոչ անել, ներողություն եմ խնդրում ինձ նման իրավունք վերապահելու համար, բայց կարծում եմ, որ պետք չի բոլոր հյուրերին ստիպել, որ ուտեն խոզի բդից, հետո սեղանի վրա եղած ամեն ինչից փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ՝ բա այսքանը պատրաստել ենք, որ վերջում փչանա՞», – նշել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են և պետք է դա հաշվի առնել, առավել ևս ոչ առաջին թարմության մթերքի:
«Մենք ուզում ենք, որ մարդիկ, տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա: Որովհետև տոլման ու մնացած ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Չի կարելի մի օրում պատրաստել 5 օրվա ուտելու մթերք, որովհետև դա բոլոր դեպքերում վնասակար է:
Մեր ամենահարազատներին ստիպում ենք ՝ պիտի սա էլ ուտես, սա էլ, սա էլ՝ 3 օրվա ստալիչնի սալաթը, 4 օրվա բլինչիկը, 15 օրվա խուզի բուդը, մի՛ արեք: Պատրաստեք այնքան, որքան իրական է ուտել: Պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ», – ասել է Փաշինյանը:
![]()
![]()