Մերժված Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուլ» պանթեոն հարգանքի տուրք մատուցելու համար

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր պանթեոն

Նա հրապարակել է նաև լուսանկարներ, որոնց կից գրել է.

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՌԱԲԼՈՒՐ պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու համար»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։

Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ