Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակվել, որտեղ ասվում է.

Սիրելի քաղաքացիներ,

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:
Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ