«Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները». Աստծո խոսքը

Աստծո պատվիրանները Նրա մեր նկատմամբ տածած սիրո դրսևորումն են, իսկ Նրա պատվիրաններին հնազանդվելը, մեր սիրո արտահայտությունն է Նրա նկատմամբ:

Նախ, վստահեք Աստծուն: Վստահեք Նրա հավերժական ծրագրին: Մեզանից յուրաքանչյուրը «Երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է»: Նրանց մեր նկատմամբ տածած սերը ակնհայտորեն դրսևորվում է պատվիրաններում: Պատվիրանները կենսականորեն անհրաժեշտ հրահանգներ են սովորեցնելու, ուղղորդելու և պաշտպանելու մեզ, քանի որ մենք «ձեռք ենք բերում երկրային փորձ»:

Երկրորդը, վստահեք Հիսուսին: Հիսուս Քրիստոսի Քավությունը խոնարհության և անարատ սիրո ծայրահեղ դրսևորում է: Ենթարկելով Իրեն Հոր կամքին, Նա իր կյանքը տվեց մեզ համար: Նա ասաց. «Եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սերի մեջ կկենաք. ինչպես ես իմ Հոր պատվիրանքները պահեցի, և կենում եմ նորա սերի մեջ»:

Երրորդ, վստահեք Հոգու հուշումներին:

Չորրորդ, վստահեք կենդանի մարգարեների խորհրդին:Մեր Հայրը ճանապարհ է ապահովել մեզ համար, որ լսենք Նրա խոսքը և իմանանք Նրա օրենքը Իր մարգարեների միջոցով: Տերը հայտարարել է. «Իմ խոսքը պիտի … այս բոլորը կատարուի, լինի դա իմ իսկ ձայնով, թե, ըստ իմ ծառաների ձայնի, դա նույնն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ