ՀՀ 4 նախագահները որտեղ են դիմավորելու Ամանորը

ArmDaily.am-ը պարզել է, թե որտեղ են Ամանորը դիմավորելու ՀՀ 4 նախագահները։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ամանորը կնշի Հայաստանում՝ ընտանիքի և ընկերների շրջապատում։ Այդ մասին մեզ հայտնեց Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այս Ամանորին մեղադրյալների կարգավիճակով կդիմավորեն, երկրորդ նախագահը՝ կալանավորված, իսկ երրորդ նախագահը երկրից չի կարող բացակայել։

Իսկ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորին արտերկրում կլինի։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել և առաջիկա օրերին նա գտնվելու է ապաքինման փուլում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ