Կրկեսային ներկայացման ժամանակ մարմնամարզուհին վայր է ընկել բարձրությունից և․․․

Դեկտեմբերի 29-ին Վլադիվոստոկում կրկեսային ներկայացման ժամանակ կին մարմնամարզուհին ընկել է բարձրությունից: Այս մասին հայտնում է DEITA.RU-ն:

Միջադեպը տեղի է ունեցել ներկայացման ժամանակ, հանդիսատեսի աչքի առաջ: Հնարքի ժամանակ ակրոբատը չի կարողացել մնալ պարանի վրա և գլխի վայր ընկել է բարձրությունից: Դրանից հետո դահլիճում անջատվել են լույսերը, իսկ տուժածին տեղափոխվել են հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է գանգի կոտրվածք։

Կրկեսային արտիստի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չի հաղորդվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ