ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասյօր` դեկտեմբերի 30-ին, այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնք:
Նրան ուղեկցում են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, եւ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը:
Նրանք զինվորական հագուստով են:
Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել առաջնագծում առկա վիճակին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների եւ զինվորների։ Վարչապետը եւ տիկին Հակոբյանը զինվորներին են հանձնել նվերներ եւ մաղթել բարի ու անվտանգ ծառայություն եւ առողջություն։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
![]()